Իրանի քաղաքական համակարգն ամուր է. Արաղչին խոսել է իր հնարավոր թիրախավորման մասին

2 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական կառուցվածք, և այս կամ այն գործչի բացակայությունը չի կարող անդրադառնալ կառուցվածի ընդհանուր գործունեության վրա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ անդրադառնալով իսրայելական վերջին հարվածի հետևանքով Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը և հայտարարելով, որ «ԱՄՆ-ն ու Իսրայելը չեն հասկանում այս պարզ ճշմարտությունը»։

«Իհարկե, անհատները կարող են ազդեցիկ լինել, և ամեն մեկն իր դերն ունի։ Սակայն ամենակարևորն այն է, որ Իրանում քաղաքական համակարգը շատ ամուր կառուցվածք ունի։ Մենք չունենք մեր առաջնորդից ավելի կարևոր անձ, սակայն անգամ նա նահատակվեց, իսկ համակարգը չդադարեց աշխատանքը»,- ասել է Արաղչին։

Նա նշել է, որ անգամ ԱԳ նախարարի սպանվելու դեպքում էլ կլինի նոր նշանակում։

Լրագրողը փորձել է ճշտել՝ արդյոք սա ենթադրում է, որ Իրանի ԱԳ նախարարը կարող է թիրախ լինել։ «Ցանկացած մարդ կարող է դառնալ թիրախ։ Վերջին օրերին մենք տեսնում ենք, որ նրանք չեն երկմտում որևէ տարածք թիրախավորելուց։ Մինչև այս պահը 53 հիվանդանոց է թիրախավորվել Իրանում։ Թիրախավորվել են շատ դպրոցներ։ Մինաբի դպրոցը, որտեղ 168 աշակերտ սպանվեց, ամենաակնառու ապացույցն է, սակայն եղել են նաև այլ հարձակումներ։ Բանկային մասնաճյուղեր, բնակելի շենքեր են հարձակման ենթարկվել, քաղաքական գործիչներ, գիտնականներ, քաղաքացիական անձինք։ Հնարավոր է, որ կարող է թիրախավորվել նաև արտաքին գործերի նախարարը»,- ասել է Արաղչին։

Նա ընդգծել է սակայն, որ իրենք շարունակում են հաստատակամորեն աշխատել հանուն Իրանի շահերի ու հետաքրքրությունների։ «Անկասկած, մենք պատրաստ ենք նաև մեր կյանքը տալ, եթե դրա անհրաժեշտությունը լինի», ասել է նա։

Հայերեն فارسی Русский

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի

Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները կասեցնելու որոշումը

Երևանում Աղի լճում մեկնարկել են բարեկարգման աշխատանքները

Բարիում տեղի կունենա «Նոր Արաքսը և հայերը Բարիում. ազգային և օտարերկրյա մամուլում (1924–1962)» գրքի շնորհանդեսը

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան

Հոկտեմբերի 19-ը Հրթիռային զորքերի և հրետանու օրն է

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը