Մերձավոր Արևելք

Իրանական արկից հրդեհ է բռնկվել ԱՄԷ-ում Ավստրալիայի ռազմաբազայում

2 րոպեի ընթերցում

Իրանական արկից հրդեհ է բռնկվել ԱՄԷ-ում Ավստրալիայի ռազմաբազայում

Իրանական արկի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Ավստրալիայի ռազմաբազայում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը։

«Իրանական արկը հարվածել է բազայի մոտակայքում։ Ես կարող եմ հաստատել, որ ավստրալացի անձնակազմի անդամներից ոչ մեկը չի տուժել, և այս պահին բոլորը լիովին անվտանգ են», - լրագրողներին ասել է Ալբանիզը։

Նա տեղեկացրել է, որ արկի հարվածից փոքր հրդեհ է բռնկվել, ինչից «աննշան վնասվել են բնակելի շենքն ու բժշկական հաստատությունը»։

«Բազա տանող ճանապարհին այդ արկի հարվածի հետևանքով առաջացած փոքր հրդեհի պատճառով բազայի բնակելի և բժշկական հատվածներն աննշան վնասվել են», - հավելել է նա։

Ալբանեզեն չի նշել, թե անձնակազմի քանի անդամ է եղել բազայում այդ պահին կամ արդյոք այնտեղ ներկա են եղել որևէ այլ երկրի քաղաքացիներ։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում