Իրանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը ևս հրաժարվել է Ավստրալիայում ապաստան ստանալուց և վերադառնում է տուն

2 րոպեի ընթերցում

Իրանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի ավագ Զահրա Ղանբարին հրաժարվել է Ավստրալիայից ապաստան ստանալ և լքել է երկրի տարածքը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է բրիտանական Independent-ը։

Ղանբարին իրանական պատվիրակության հինգերորդ անդամն է, որը Ասիայի գավաթի խաղարկությունից հետո ցանկություն էր ստացել ապաստան ստանալ Ավստրալիայում սակայն հետո չեղարկել էր իր որոշումը։

Ասվտրալիայի ներքին գործերի նախարար Թոնի Բյորքի գրասենյակի խոսնակը մարտի 16-ին հաստատել է, որ հավաքականի անդամը կիրակի ուշ երեկոյան մեկնել է երկրից։

Իրանական պատվիրակության յոթ անդամ ընդունել էին Ավստրալիայի կողմից առաջարկվող մարդասիրական վիզաները, սակայն նրանցից հինգը, ի վերջո, որոշել էին վերադառնալ տուն։ Ղանբարիի վերադարձով Ավստրալիայում մնում է ապաստան ստացած իրանական հավաքականի միայն երկու անդամ։  

Իրանական պետական ​​լրատվամիջոցները ողջունել են հավաքականի անդամների՝ տուն վերադառնալու որոշումը։

Թիմը միջազգային ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, ինչ մարտի 2-ին Ավստրալիայում Ասիայի գավաթի խաղից առաջ հավաքականի անդամները հրաժարվել էին կատարել Իրանի օրհներգը։ Կային քննարկումներ, թե խաղացողները կամ նրանց ընտանիքները կարող են հետապնդումների ենթարկվել իրենց ակնհայտ անհնազանդության պատճառով։ Այդ պատճառով Ավստրալիայի կառավարությունը նրանց բոլորին անհատապես հնարավորություն տվեց դիմել ապաստանի համար։ Վեց խաղացողներ և անձնակազմի մեկ անդամ ընդունել էին առաջարկը։ Հետագայում, սակայն, նրանք աստիճանաբար սկսեցին հրաժարվել ապաստան ստանալու մտքից և հայտնեցին Իրան վերադառնալու ցանկության մասին։

Հայերեն Русский

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ

Լոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 14-ին կհանդիպի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետ

Վերանորոգվում է Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի շենքը

Հայաստանը մեծ ծավալի աշխատանք ունի կատարելու ԵՄ անդամակցության ճանապարհին. Վահագն Խաչատուրյան

Թրամփը Կանադային սպառնացել է տնտեսության փլուզմամբ

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին

Գեղարքունիքի մարզում շարունակվում է անասնակերի և հացահատիկի բերքահավաքը

Գավառի համայնքապետարանում կայացել է «EU4Sevan+» ծրագրի թիմի անդամների մասնակցությամբ հանդիպում- քննարկում

Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով հավի ֆիլեում սալմոնելա, իշխանի ֆիլեում՝ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել