ՀՀ նախագահը մասնակցել է Չիլիի ընտրված նախագահ Խոսե Անտոնիո Կաստի երդմնակալության հանդիսավոր արարողությանը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Չիլիի ընտրված նախագահ Խոսե Անտոնիո Կաստի երդմնակալության հանդիսավոր արարողությանը և պատվիրակությունների ղեկավարների ընդունելությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից՝ ներկայացնելով նաև լուսանկարներ և տեսանյութ։
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 10-12-ն աշխատանքային այցով գտնվում է Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում՝ չիլիական կողմի հրավերով։