ՀՀ նախագահ

ՀՀ նախագահը Չիլիում հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը Չիլիում հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չիլիի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում առկա իրադրության, երկրում կատարվող բարեփոխումների և զարգացումների վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է ներկաների հարցերին։ Նա նդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և մարտահրավերներին, խաղաղության հաստատման և հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացման ելակետերին։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում