Մերձավոր Արևելքում իրավիճակն աղետալի է երեխաների համար. ՅՈՒՆԻՍԵՖ

2 րոպեի ընթերցում

Մերձավոր Արևելքում սաստկացող հակամարտության հետևանքով իրավիճակը տարածաշրջանում բնակվող միլիոնավոր երեխաների համար դառնում է աղետալի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակած հայտարարության մեջ։

«Փետրվարի 28-ից ի վեր բռնության հետևանքով վիրավորվել կամ սպանվել է ավելի քան 1100 երեխա։ Ինչպես հաղորդում են, նրանց թվում են Իրանում սպանված 200 երեխա, Լիբանանում՝ 91, Իսրայելում՝ չորս և Քուվեյթում՝ մեկը։ Այս թվերը, հավանաբար, կաճեն, քանի որ բռնությունը սրվում և տարածվում է»,- ասվում է հայտարարության մեջ։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշել է, որ կրթության լայնածավալ խափանումները միլիոնավոր երեխաների ամբողջ տարածաշրջանում զրկել են դպրոցից, իսկ հարյուր հազարավոր երեխաներ տեղահանվել են անդադար ռմբակոծությունների պատճառով։

«Քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ հիվանդանոցները, դպրոցները, ջրամատակարարման և սանիտարական համակարգերը, որոնցից կախված են երեխաների կյանքերը, հարձակման են ենթարկվել, վնասվել կամ ոչնչացվել են հակամարտող կողմերի կողմից։ Ոչինչ չի արդարացնում երեխաների սպանությունն ու խեղումը կամ կենսական կարևորության ծառայությունների ոչնչացումը ու խափանումը»,- ասվում է հայտարարության մեջ։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը՝ դադարեցնել մարտական ​​գործողությունները և սկսել դիվանագիտական ​​​​բանակցություններ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև հորդորել է կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները պատերազմական մեթոդների ընտրության հարցում՝ քաղաքացիական անձանց վնասը նվազագույնի հասցնելու համար։

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան