ԵԽ նախագահը շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ Իրանում իրադարձությունների ֆոնին մարդասիրական կարևորագույն միջանցք դառնալու համար

1 րոպեի ընթերցում

ԵԽ նախագահը շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ Իրանում իրադարձությունների ֆոնին մարդասիրական կարևորագույն միջանցք դառնալու համար

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան շնորհակալություն հայտնեց Հայաստանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Իրանում իրադարձությունների ֆոնին Եվրոպայի քաղաքացիների տարհանման հարցում օգնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մեցոլան այս մասին ասաց Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ:

«Վերջին օրերին Իրանի իրադարձությունների ֆոնին Հայաստանը մարդասիրական կարևորագույն միջանցք է դարձել: Ես ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել: Շնորհակալ եմ, որ օգնել եք Եվրոպայի քաղաքացիների տարհանմանը»,-ասաց Մեցոլան՝ դիմելով Փաշինյանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում