ՀՀ նախագահ

Վահագն Խաչատուրյանը Իսպանիայի թագավորին և Ուրուգվայի նախագահին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP-17-ին

2 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանը Իսպանիայի թագավորին և Ուրուգվայի նախագահին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP-17-ին

Աշխատանքային այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է երկրի նախագահ Գաբրիել Բորիչի անունից՝ ի պատիվ ժամանած պատվիրակությունների ղեկավարների տրված պաշտոնական ընդունելությանը: ​

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

Արարողակարգային միջոցառման շրջանակում նախագահ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել նախագահ Գաբրիել Բորիչի հետ, ինչպես նաև առանձնազրույցներ վարել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի, Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսիի և այլ գործընկերների հետ: ​Զրույցների ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանային և գլոբալ զարգացումներին, Վահագն Խաչատուրյանն իր գործընկերներին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP-17 համաժողովին: Հանրապետության նախագահը հատուկ շեշտադրել է գլոբալ մարտահրավերների դիմակայման գործում միջազգային հանրության ջանքերի մեկտեղման կարևորությունը: 

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով Չիլի է այցելել մարտի 10-ին՝ մասնակցելու Չիլիի ընտրված նախագահ Խոսե Անտոնիո Կաստի երդմնակալության արարողությանը։ ՀՀ նախագահն ավելի վաղ հանդիպել էր նաև Չիլիի ընտրված նախագահ Խոսե Անտոնիո Կաստի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում