ՀՀ նախագահ

ՀՀ նախագահն աշխատանքային այցով Չիլիում է. տեղի է ունեցել նրա հանդիպումն այդ երկրի ընտրված նախագահի հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն աշխատանքային այցով Չիլիում է. տեղի է ունեցել նրա հանդիպումն այդ երկրի ընտրված նախագահի հետ

Հայաստանի  նախագահ Վահագն Խաչատուրյանը Չիլի կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Չիլիի ընտրված նախագահ Խոսե Անտոնիո Կաստի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Չիլիի ընտրած նախագահը ողջունել է Հայաստանի նախագահին և շնորհակալություն հայտնել իր հրավերն ընդունելու և Չիլի այցելելու համար։

«Վերջին տասնամյակներում Չիլիում արմատական փոփոխություններ են եղել, սակայն մենք պահպանում ենք ինստիտուցիոնալ և բարեկամական հարաբերություններ մեր գործընկերների հետ և հետաքրքրված ենք նաև Հայաստանի հետ հարաբերությունների սերտացմամբ և համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր նախաձեռնություններով»,- ասել է Խոսե Անտոնիո Կաստը։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության և հրավերի համար: «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթում եմ հաջողություններ։ Դուք շատ պատասխանատու պաշտոն եք ստանձնում մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, որտեղ պետք է կարևոր խնդիրներ լուծեք։

Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Չիլիի և Հարավային Ամերիկայի երկրների հետ համագործակցությունը խորացնելու հարցում և վերջին տարիներին ակտիվ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ»,- ասել է ՀՀ նախագահը։

Նշենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Չիլի է ժամանել ընտրված նախագահ Խոսե Անտոնիո Կաստի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար, որը տեղի կունենա Վալպարաիսո քաղաքում։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում