ԵՄ-ն երեք տարում ավելի քան 78 միլիոն եվրո է հատկացրել Ղարաբաղից տեղահանված հայերի աջակցությանը

1 րոպեի ընթերցում

Եվրամիությունը 2023 թվականից մինչ օրս ավելի քան 78 միլիոն եվրո է հատկացրել Ղարաբաղից տեղահանված հայերի հրատապ մարդասիրական կարիքները հոգալու և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրմանը աջակցելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԵՄ պատվիրակության գրասենյակի Ինստագրամի էջում։

Հաղորդվում է, որ նշված գումարից 21.5 միլիոն եվրոն տրամադրվել է Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գլխավոր տնօրինության ( DG ECHO-ի) միջոցով, 40 միլիոնը՝ որպես ԵՄ-ի կողմից բյուջետային աջակցություն Հայաստանի Հանրապետությանը, 9 միլիոնը՝ ՔՀԿ-ների կողմից իրականացվող ծրագրերի համար, իսկ 8 միլիոնը՝ «Փախստականների դիմակայության պատուհան Հայաստանի համար» ծրագրին, որն իրականացնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը։

 

Հայերեն العربية English Español Русский Türkçe

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Հայաստանում ինձ զգում եմ այնպես, ինչպես դրախտում. Սև Օհանյան

Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ հարուցված վարույթի շրջանակում մեկ անձ ձերբակալվել է

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կարկուտի պատճառած վնասի չափը