Չվերթների չեղարկման պատճառով տարբեր երկրներում մնացած ՀՀ քաղաքացիները ցանկանում են, որ աշխատանքից իրենց բացակայությունները համարվեն հարգելի․ ԱԳՆ–ն քննարկում է հարցը

1 րոպեի ընթերցում

Չվերթների չեղարկման պատճառով տարբեր երկրներում մնացած ՀՀ քաղաքացիները ցանկանում են, որ աշխատանքից իրենց բացակայությունները համարվեն հարգելի․ ԱԳՆ–ն քննարկում է հարցը

Աբու Դաբիում ՀՀ դեսպանության կողմից տեղադրված՝ ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների հայտարարության ցանկում մարտի 7-ի առավոտվա դրությամբ գրանցվել է 183 քաղաքացի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ ԱԳ նախարարությունից, ընդգծելով, որ Աբու Դաբիում ՀՀ դեսպանությունը և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում են արտակարգ ռեժիմով պատասխանել ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող հարցերին։

ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն դիմած քաղաքացիները բարձրացրել են ՀՀ վերադառնալու թռիչքների չեղարկման/հետաձգման հետևանքով ՀՀ-ում աշխատանքից բացակայությունների խնդիրը՝ հայցելով աջակցություն առ այն, որ ՀՀ-ում գործատուներն անհարգելի չհամարեն բացակայությունները և պահպանվի բացակա օրերի աշխատավարձը։

«ՀՀ ԱԳՆ այս խնդիրը քննարկում է կառավարության գործընկերների հետ՝ ՀՀ քաղաքացիներին լուծում առաջարկելու նպատակով։

Մարտի 8-ին դեսպանության և գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվող դեպի Օման տեղափոխումից օգտվելու նպատակով գրանցվել է 37 ՀՀ քաղաքացի»,– ասված է ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում