Քաղաքականություն

Մենք գնում ենք սահմանադրական մեծամասնության. Եղոյանը՝ ԱԺ առաջիկա ընտրությունների մասին

1 րոպեի ընթերցում

Մենք գնում ենք սահմանադրական մեծամասնության. Եղոյանը՝ ԱԺ առաջիկա ընտրությունների մասին

Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ցանկանում է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Ազգային ժողովում սահմանադրական մեծամասնություն ստանալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:  

«Մենք գնում ենք սահմանադրական մեծամասնության, որովհետև մեր պետության առջև բացված հեռանկարներն իրականացնելը պահանջում է մեր քաղաքացիների ամուր քվեն, և մենք հայցելու ենք այդ ամուր քվեն, որ հնարավորություն ունենանք պաշտպանելու խաղաղությունը, որն արդեն իսկ հաստատել ենք այն ամուր քվեով, որը մեզ քաղաքացիները տվեցին 2021 թվականին, մենք արդարացրեցինք այդ քվեն: Կառավարության մեծագույն պարտականությունը կատարված է, խաղաղությունը հաստատված է, և այն անդառնալի դարձնելու համար պետք կլինի քաղաքացիների ամուր և աներկբա քվեն՝ սահմանադրական մեծամասնություն»,- ասաց Եղոյանը:

Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում