Սուրեն Պապիկյանն ու Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող հարցերի

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 5–ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: 

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող հարցերի:

Հայերեն العربية English فارسی Français Русский