Քաղաքականություն

ՀՀ նախագահն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։

Հանդիպմանը նախագահը կարևորել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին ցուցաբերվող հետևողական աջակցությունը։

Նախագահը մասնավորապես բարձր է գնահատել Միջազգային հանրապետական ինստիտուտի դերակատարությունը Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ և ժողովրդավարական բարեփոխումների խթանման գործում։

Սթիվեն Նիքսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ինստիտուտի ծրագրերի արդյունավետ իրագործման կարևոր նախապայմաններից է պետական կառույցների հետ ձևավորված կառուցողական և արդյունավետ համագործակցությունը։ Նա վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունը շարունակելու աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական գործընթացների ամրապնդման ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում