Տնտեսություն

Հայաստանի բանկերի միությունը տեղեկատվություն է տարածել ՊՈՍ տերմինալներով իրականացվող գործարքների վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի բանկերի միությունը տեղեկատվություն է տարածել ՊՈՍ տերմինալներով իրականացվող գործարքների վերաբերյալ

Հայաստանի բանկերի միությունը տեղեկատվություն է տարածել ՊՈՍ տերմինալներով իրականցվող գործարքների վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ը ներկայացնում է Հայաստանի բանկերի միության տարածած հաղորդագրությունը։ 

«ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 09.02.2026 թ. թիվ 27Ն որոշմամբ՝ սույն թվականի մարտի 1-ից մինչև 150 մլն դրամ տարեկան իրացման շրջանառություն ունեցող որոշակի տեսակի գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար սահմանվել են ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով անկանխիկ եղանակով իրականացվող քարտային գործարքների միջնորդավճարների առավելագույն սահմանաչափեր՝

ARCA քարտերով գործարքների համար՝ 0.5%, Հայկական բանկերի կողմից թողարկված VISA և MasterCard քարտերով գործարքների համար՝ 0.9%։

Գործնականում նշված որոշման կիրառման ընթացքում, հատկապես ներդրման սկզբնական փուլում, հնարավոր են տեխնիկական խնդիրներ և անճշտություններ։ Այդ դեպքերում բանկերը հանձնառություն են ստանձնել հնարավորինս արագ իրականացնել անհրաժեշտ ճշգրտումներ և վերադարձնել մարտի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար տնտեսվարող սուբյեկտներից ավել գանձված գումարները։

Համապատասխանաբար, նշված որոշման չափանիշների ներքո գտնվող տնտեսվարող սուբյեկտներին խնդրում ենք անճշտությունների դեպքում անմիջապես դիմել ձեր ՊՈՍ տերմինալը սպասարկող բանկին»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում