Քաղաքականություն

ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը գործադրում է բոլոր ջանքերը երկկողմ կապերի ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը գործադրում է բոլոր ջանքերը երկկողմ կապերի ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից տարածված ֆեյսբուքյան գրառումը։

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է բարեկամ Բուլղարիայի ժողովրդին, երկրի ղեկավարությանը և դեսպանին՝ մաղթելով բարօրություն և շարունակական հաջողություններ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության, շնորհավորանքի և բարեմաղթանքների համար՝ դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է հյուրընկալվել նախագահի նստավայրում։

«Հայաստանն ու Բուլղարիան ունեն դարավոր պատմական, մշակութային և հոգևոր ամուր կապեր»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ գործադրում է բոլոր ջանքերը երկկողմ կապերի ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում