Հայաստան

ՀԷՑ-ը սպասարկման նոր կենտրոններ է բացում

1 րոպեի ընթերցում

ՀԷՑ-ը սպասարկման նոր կենտրոններ է բացում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ընդլայնում է իր սպասարկման աշխարհագրությունը և բացում նոր սպասարկման կենտրոններ՝ բաժանորդների առավել հարմար և օպերատիվ սպասարկումն ապահովելու նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ընկերությունը՝ եմկտեղ հիշեցնելով, որ «Տաշիր» և «Ռիո» առջտրի կենտրոններմ տեղակայված ՀԷՑ-ի սպասարկման կենտրոնները մարտի 2-ից գործելու են նոր հասցեներում՝ Երվանդ Քոչարի փողոց 19/19, Հրաչյա Քոչարի փողոց 13ա։

Այսօրվանից կգործի նորաբաց ևս 1 սպասարկման կենտրոն՝  ք. Երևան, Արցախի պողոտա 17/12 հասցեում:

Առաջիկա օրերին կբացվի ևս 2 նոր սպասարկման կենտրոն՝ Մանթաշյան 2 և Նոր Նորք վարչական շրջանում։ Վերջիններիս մասին ՀԷՑ-ը հանդես կգա հավելյալ հայտարարությամբ:

Կարդացեք հոդվածը` Españolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում