Մարզեր

Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանն ընդունել է ՌԴ Նովոռոսիյսկ քաղաքի պատվիարկությանը

2 րոպեի ընթերցում

Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանն  ընդունել է ՌԴ Նովոռոսիյսկ քաղաքի պատվիարկությանը

Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանն ընդունել է ՌԴ Նովոռոսիյսկ քաղաքի պաշտոնական պատվիրակությանը` քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոյի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, պաշտոնական այցը կազմակերպվել էր  Գավառ-Նովոռոսիյսկ եղբայր քաղաքների համագործակցության շրջանակներում։

Ռուսական պատվիրակության կազմում էին Նովոռոսիյսկ քաղաքի հայկական ազգային մշակութային «Լույս» ՀԿ-ի նախագահ Վլադիմիր Մխիթարյանը, Նովոռոսիյսկի քաղաքապետարանի և հայկական համայնքի  կրթամշակութային, երիտասարդական, հասարակայնության հետ կապերի հարցերով պաշտոնյաներ ու պատասխանատուներ:

Գավառի համայնքապետարանում տեղի է  ունեցել  պատվիրակության պաշտոնական ընդունելություն, հուշանվերների հանձնում, ներկայացվել է  Գավառ համայնքի նկարագիրը, Գավառի համայնքապետարանի ղեկավար կազմի և համապատասխան ոլորտային պատասխանատուների հետ քննարկվել են  տուրիզմի, սոցիալական, կրթամշակութային, երիտասարդության, հասարակայնության հետ կապերի և այլ ոլորտներում հնարավոր գործակցության հեռանկարները:

Գուրգեն Մարտիրոսյանն ու Անդրեյ Կրավչենկոն ծաղիկներ են  խոնարհել  Սամվել Քոչարյանցի պուրակում տեղադրված Լազար Մարկոսի Սերեբրյակովի հուշատախտակին և Սամվել Քոչարյանցի կիսանդրուն:

Այնուհետ այց է  կատարվել  Գավառի մշակույթի տուն, Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն, Գավառի ավագ դպրոց, Արծվաքարում գործող Միաքայելյանների պանրի արտադրամաս, Գանձակ բնակավայրում գործող  «Ռուսական կենտրոն» և Գավառի գեղարվեստի դպրոց:

Նովոռոսիյսկի պատվիրակությունը Գավառից հեռացել է  գեղեցիկ տպավորություններով և հետագա համագործակցությունների խորոցման ակնկալիքով:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում