Վատիկանում Սուրբ Գրիգոր Նարեկացուն նվիրված հիշատակի օր է անցկացվել

3 րոպեի ընթերցում

Վատիկանում փետրվարի 27-ին Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արևմտյան Եվրոպայում Հայ Առաքելական եկեղեցու պատրիարքական պատվիրակի գրասենյակը։

«Երեկ՝ փետրվարի 27-ին, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի կամարների ներքո կրկին հնչեցին հայոց շարականներն ու աղոթքները՝ վերարթնացնելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով այստեղ լուսահոգի Ֆրանկիսկոս պապի նախագահությամբ մատուցված հիշարժան և պատմական Սուրբ Պատարագի հիշատակը։

Գրեթե տասնմեկ տարի առաջ՝ 2015 թվականի ապրիլի 12-ին տեղի ունեցած այդ հանդիսավոր արարողության ընթացքում Սրբազան Քահանայապետը նաև հռչակել էր Սուրբ Գրիգոր Նարեկացուն Տիեզերական Եկեղեցու Վարդապետ՝ նրան անվանելով «վարդապետների համաստեղության մեջ փայլող աստղ»։

Երեք տարի անց՝ 2018 թվականի ապրիլի 5-ին, Հռոմի Քահանայապետը՝ Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսների հետ միասին, օրհնեց Վատիկանի պարտեզում տեղադրված Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը։

Երեկվա երեկոյան ժամերգությունը կատարվեց հայոց մեծագույն սրբերից մեկի հիշատակության օրը, որը նույն Ֆրանկիսկոս պապի որոշմամբ 2021 թվականին ընդգրկվել է նաև Կաթոլիկ Եկեղեցու օրացույցում։

Արարողությանը հաջորդեց պրոդյուսեր Ռուզաննա Ղազարյանի և ռեժիսոր Լիլիթ Մխիթարյանի՝ 2025 թվականի նոյեմբերին լույս տեսած «Նարեկացի» վավերագրական ֆիլմի պրեմիերան Վատիկանի ֆիլմադարանում։

Երեկոյան ժամերգությունը նախագահեց Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Արարողությանը մասնակցում էին Սուրբ Աթոռի Արևելյան Եկեղեցիների բաժնի նախագահ կարդինալ Կլաուդիո Գուջերոտտին և Սուրբ Աթոռի Քրիստոնեական միասնության խթանման բաժնի քարտուղար արքեպիսկոպոս Ֆլավիո Պաչեն, Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը, Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության հայրերը, Հռոմի Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի տեսուչը՝ երգչախմբի մասնակցությամբ, Իտալիայի Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվներ Ներսես աբեղա Հարությունյանը և Աթանաս աբեղա Սարգսյանը, ինչպես նաև Սուրբ Աթոռում Անգլիկան Եկեղեցու ներկայացուցիչ եպիսկոպոս Էնթոնի Բոլը և այլ քրիստոնյա հարանվանությունների եկեղեցականներ։

Ներկա էին նաև Վատիկանում և Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպաններ Բորիս Սահակյանն ու Վլադիմիր Կարապետյանը, հայ համայնքի բազմաթիվ անդամներ և հյուրեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայերեն العربية Русский

Իսրայելի պաշտպանության նախարարը բացառել է զորքերի դուրսբերումը Լիբանանից՝ նույնիսկ ԱՄՆ-ի պահանջով

Թուրքիայի խորհրդարանի նախագահը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների արդյունքները

Թուրքիան աջակցում է Նեթանյահուին և նրա շրջապատին պատասխանատվության ենթարկելու միջազգային ջանքերին. Նուման Քուրթուլմուշ

Իրանը պատրաստ է քննարկելու ԱԷՄԳ-ի մուտքը միջուկային օբյեկտներ միայն պատժամիջոցների վերացումից հետո

Անկարան աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին. Թուրքիայի խորհրդարանի նախագահ

ՀՀ ԱԳ փոխնախարարը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Լավրովը հայտնել է ԵՄ-ի ներկայացուցիչների հետ ՌԴ-ի շփումների և Փարիզից ու Լոնդոնից բանագնացների ժամանման մասին

Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է

ԱԷՄԳ-ի մասնագետները վաղ թե ուշ տեսչական ստուգումներ կկատարեն Իրանի միջուկային օբյեկտներում. Գրոսի

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Նարենդրա Մոդիի հեռախոսազրույցը