Քաղաքականություն

«Միասնության թևեր»-ն ու «Հայաքվե»-ն ընտրություններին կմասնակցեն միասնական ցուցակով

1 րոպեի ընթերցում

«Միասնության թևեր»-ն ու «Հայաքվե»-ն ընտրություններին կմասնակցեն միասնական ցուցակով

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն ու «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը փետրվարի 27–ին ստորագրել են համագործակցության հուշագիր։ 

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Միասնության թևեր»-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, որի մեջ ընդգծվում է, որ այսկերպ երկու քաղաքական ուժերը միավորում են իրենց ջանքերը Հայաստանի ապագայի շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու նպատակով։

Հուշագրով կողմերը հայտարարել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Միասնության թևեր» քաղաքական միավորի հիման վրա միասնական մասնակցության մասին։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում