Ղազախստանի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել. կան զոհեր ու վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Ղազախստանի Ակմոլայի շրջանի Շչուչինսկ քաղաքի սրճարաններից մեկում տեղի ունեցած գազաօդային պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, այդ թվում՝ 16-ամյա աղջիկ, վիրավորվել է 26 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Կազինֆորմ» լրատվական գործակալությունը։

Դեպքի վայրում աշխատում է տարածաշրջանի օպերատիվ խումբ, ինչպես նաև ուղարկվել են օդային շտապօգնության մեքենաներ։

Ակմոլայի շրջանի արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով՝ հարուցվել է քրեական գործ հրդեհային անվտանգության կանոնների խախտման համար, որը հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան։ Անհրաժեշտ քննչական գործողությունները շարունակվում են։

Ակմոլայի շրջանի արտակարգ իրավիճակների վարչության կողմից հրապարակված վերջին տեղեկատվության համաձայն՝ փրկվել է 10 մարդ։

«Հրշեջների արագ գործողությունների արդյունքում այրվող սրճարանից հանվել են հինգ գազի բալոն (յուրաքանչյուրը՝ 50 լիտր տարողությամբ) և երկու թթվածնի բալոն՝ այդպիսով կանխելով շենքի ներսում հետագա պայթյունները։ Միջադեպի պատճառը և հանգամանքները պարզվում են», - հայտնել են վարչությունից։

Հայերեն Русский

ՀՀ վարչապետն ու Ֆինլանդիայի նախագահը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

«Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վթարի հետևանքով Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Փաշինյանն ու Էրդողանը ընդգծել են կարգավորման գործընթացն առաջմղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը

Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք

Արարատ Միրզոյանը և Ապոստոլոս Ցիցիկոստասը քննարկել են փոխշահավետ և գործնական համագործակցության հարցեր

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում է

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերը

ՀՀ վարչապետը Նյու Յորքում հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Սլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումը