Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու FIA-ի սպորտի գծով գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

2 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու  FIA-ի սպորտի գծով գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 24-ին ընդունել է Formula 1-ի մայր կազմակերպություն հանդիսացող Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (Fédération Internationale de l'Automobile, FIA) սպորտի գծով գլխավոր քարտուղար Վալերիո Իաքիցցի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և FIA-ի միջև (այդ թվում՝ Formula 1-ի) համագործակցության զարգացման հեռանկարները՝ ուղղված մոտոսպորտի ոլորտում արդյունաբերական և ինժեներական ներուժի լիարժեք իրացմանը, միջազգային միջոցառումների կազմակերպման միջոցով զբոսաշրջային հոսքերի խթանմանը, ինչպես նաև Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացմանն ու միջազգային դիրքավորման ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր։ 

Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունները և իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը՝ ընդգծելով միջազգային գործընկերության խորացման, մասնավոր հատվածի ակտիվ ներգրավման և ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորման կարևորությունը։

Նա վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու համատեղ նախաձեռնություններին և քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առաջարկները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում