Հայաստան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Ղազախստանի դեսպանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Ղազախստանի դեսպանին

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2026 թվականի փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Արթուր Պողոսյանը գոհունակությամբ նշել է՝ երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցության շրջանակում միմյանց ուղարկվող իրավական հարցումները պատշաճ կատարվում են:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին՝ երկու իրավապահ մարմինների միջև ամենօրյա կատարվող աշխատանքի համար՝ ընդգծելով, որ սերտ համագործակցության շնորհիվ պաշտպանվում են Ղազախստանի քաղաքացիների օրինական շահերն ու իրավունքները, ինչպես նաև արագ լուծումներ են տրվում տարբեր հարցերի:

Հանդիպման ավարտին կողմերն արձանագրել են, որ համատեղ ջանքերով կարող են առավել արդյունավետ դարձնել Հայաստանի և Ղազախստանի տարածքում նախաձեռնված քրեական վարույթներով իրականացվող միջազգային-իրավական համագործակցությունը, այդ թվում՝ անդրազգային հանցավորության, կոռուպցիոն և տնտեսական բնույթի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործությունների դեմ պայքարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում