Հակակոռուպցիոն կոմիտեի ստուգողական գործողությունների թիրախում նաև գործող պաշտոնյաներ են․ Նահապետյան

2 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթները չեն վերաբերում բացառապես նախկին պաշտոնատար անձանց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։

Նրա խոսքով՝ քրեական հետապնդումների զգալի մասը վերաբերում է գործող պաշտոնյաներին։

«Անդրադարձ կատարելով այն հարցադրմանը, թե արդյոք Հակակոռուպցիոն կոմիտեն պայքար է մղում բացառապես նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ես այդ պնդումների հետ համաձայն չեմ, քանի որ քրեական հետապնդումները վերաբերելի են նաև գործող պաշտոնյաների, ոչ միայն նախկին պաշտոնյաների։ Տոկոսային հարաբերակցությամբ այս պահին չեմ կարող նշել, սակայն Հակակոռուպցիոն կոմիտեում այս պահին ևս իրականացվում են մի շարք ստուգողական գործողություններ, որոնց թիրախում ոչ թե նախկին պաշտոնյաներ են, այլ գործող պաշտոնյաներ»,- ասաց Նահապետյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին։  

Նա նաև անդրադարձել է հարցին, թե ի՞նչ կանխարգելիչ տվյալներ է Կոմիտեն ներկայացրել Կառավարությանը՝ կոռուպցիոն երևույթների բացառման նպատակով։ Նահապետյանի խոսքով՝ ներկայացվել է շուրջ 120 միջնորդագիր՝ հասցեագրված պետական և տեղական մարմիններին։

«Այդ միջնորդագրերի էությունը կայանում է նրանում, որ երբ մենք քրեական վարույթներով հայտնաբերում ենք հանցագործությունը ծնող պատճառներ և պայմաններ ու տեսնում ենք, որ դրանք պետք է վերացվեն, դրանք շարադրում ենք համապատասխան փաստաթղթում և հասցեագրում կոնկրետ մարմիններին՝ ակնկալելով մեկամսյա ժամկետում համապատասխան քայլեր և դրանց վերաբերյալ գրավոր իրազեկում»,- նշեց նա։

Նահապետյանի խոսքով՝ միջնորդագրերի նպատակը հետագայում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելումն է՝ վերացնելով այն պայմանները, որոնք կարող են նպաստել կոռուպցիայի զարգացմանն ու տարածմանը։

Հայերեն Español

Պուտինը կարևոր է համարում հետախուզության ոլորտում ԱՊՀ երկրների համագործակցությունը

Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգել է ևս երկու ամսով

Մարտի 1-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել «Չերյոմուխա-7» գործադրելու հրաման տված Ոոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ

ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գինը հասել է ռեկորդային մակարդակի. NYT

Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում

Առցանց տաքսիների վարորդները քննարկում են ունեցել ՄՍՇՊՀ-ի նախագահի, Երևանի փոխքաղաքապետի և ԱԲ նախարարության ներկայացուցչի հետ

Կասեցվել է լիմոնադի արտադրությունը

Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. Պեսկով

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ

Ֆրանսիայում 7000 մարդ է մահացել շոգի պատճառով