Իրան

Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարներ քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարներ քննարկել են  տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին ՀՀ պաշտպանության նախարարը գրել է սոցիալական ցանցերի իր էջերում։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։

«Բարձր ենք գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը, հաստատակամություն հայտնել շարունակել աշխատանքները երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև քննարկել ենք փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր»,– գրել է Սուրեն Պապիկյանը։

Հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանն ու Ազիզ Նասիրզադեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում