2025-ին պետությանը և համայնքներին պատճառված վնասից վերականգնվել է 1,4 մլրդ դրամ․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

1 րոպեի ընթերցում

2025 թվականի ընթացքում ավարտված (դատարան ուղարկված և կարճված) քրեական վարույթներով պատճառված գույքային վնասի ընդհանուր չափը կազմել է 8 միլիարդ 451 միլիոն ՀՀ դրամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այս մասին հայտարարեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ ներկայացնելով Կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը։

«Նույն վարույթներով պատճառված ընդհանուր գույքային վնասից նախաքննության ընթացքում հաշվետու ժամանակահատվածում փաստացի դրամական տեսքով վերականգնվել է 1.642.887.983 ՀՀ դրամ, որից՝ պետությանը՝ 1.430.562.115 ՀՀ դրամ, համայնքներին՝ 7.267.686 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց՝ 111.997.582 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց՝ 3.060.600 ՀՀ դրամ»,- ասաց Նահապետյանը։

Նրա խոսքով՝ անավարտ մնացած քրեական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է ևս 726.430.094 ՀՀ դրամ։

«Բացի այդ, որպես վնասի վերականգնման ապահովման միջոց՝ ավարտված քրեական վարույթներով արգելանք է դրվել ընդհանուր 674.975.798 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ և շարժական գույքի վրա»,- եզրափակեց Նահապետյանը։

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով