Հայաստան

Քննարկվել են բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Քննարկվել են բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է առկա կառուցակարգերին, միջազգային հանձնառություններին, մանրամասներ ներկայացրել  ուսումնասիրված միջազգային փորձի և առաջարկվող գործողությունների վերաբերյալ: Մասնավորապես՝ առաջարկվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման և ԵՄ դիրեկտիվի պահանջների համապատասխանության շրջանակում ստեղծել ակտիվների վերականգնման գրասենյակ, ապահովել հանրային հաշվետվողականություն, ստեղծել արգելադրված և բռնագրավված գույքի ռեեստր և այլն:

Բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման մեխանիզմների մշակման շուրջ ծավալվել է քննարկում, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել դիտարկումներով և առաջարկություններով:

Վարչապետն ընդգծել է բռնագանձված ակտիվների նպատակային կառավարման կարևորությունը և հանձնարարել աշխատանքներ իրականացնել դրա իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի ամրապնդման ուղղությամբ:

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում