Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանն ու Լիլիթ Մակունցը Լոս Անջելեսում հանդիպել են ՍԴՀԿ ղեկավարների հետ

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ու Լիլիթ Մակունցը Լոս Անջելեսում հանդիպել են ՍԴՀԿ ղեկավարների հետ

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը Լոս Անջելեսում հանդիպել են Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ղեկավարության հետ՝ կուսակցության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Լոս Անջելեսում հանդիպում ենք ունեցել Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավարության հետ ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ:

Ներկայացրել ենք այցի նպատակները, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, 2026 թվականի հունիս ամսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների շուրջ վերջին զարգացումների հետ կապված հարցերը»,- գրել է Հարությունյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում