Ռազմական

Երդման արարողությունից հետո զինվորները ստանում են երկօրյա արձակուրդ․ Սուրեն Պապիկյան

1 րոպեի ընթերցում

Երդման արարողությունից հետո զինվորները ստանում են երկօրյա արձակուրդ․ Սուրեն Պապիկյան

Երդման արարողությունից հետո նոր զորակոչված զինծառայողները կստանան երկօրյա արձակուրդ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում։

Նախարարը տեղեկացրել է, որ վերջերս ավարտվել է ձմեռային զորակոչը, և բանակում մեկնարկել է երդման արարողությունների փուլը։

«Սա կարևոր փուլ է զինակոչիկների կյանքում, և ուզում եմ տեղեկացնել, որ մեր վերջին փոփոխությունների արդյունքում երդման արարողությունից հետո զինվորները ստանում են երկօրյա արձակուրդ և կարող են գնալ իրենց տուն, վայելել այս կարևոր փուլը իրենց ծնողների հետ»,- նշել է Պապիկյանը։  

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում