Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Աթենքում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Մենք մի քանի երկրի հետ արդեն իսկ մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի ենք բարձրացրել։ Կարծում եմ, որ դա պայմանավորված է մեր երկրի նկատմամբ վստահության բարձրացմամբ։ Հիմա այն վստահությունը, որ կա Հայաստանի Հանրապետության նկատմամբ, թույլ է տալիս, որ մենք տարբեր երկրների հետ մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնենք, որի դեպքում համագործակցության սահմանափակումներն անհամեմատ ավելի քիչ են կամ ընդհանրապես չկան»,- ասել է նախագահը։

Խաչատուրյանը հատկանշական է համարել այն հանգամանքը, որ տարբեր երկրներ արդեն իսկ Հայաստանի հետ համագործակցում են անվտանգության և ռազմական ոլորտներում։

«Հունաստանը լրջագույն ձեռքբերումներ ունի  բարձր տեխնոլոգիաների, տիեզերագնացության, թվայնացման բնագավառներում։ Չի կարելի այս հնարավորությունից չօգտվել, և ռազմավարական գործընկերությունը հենց սրա մասին է։ Մեր քաղաքական համագործակցության համար այսպես թե այնպես որևէ խոչընդոտ չի եղել։ Այս մասին մենք խոսել ենք նաև պաշտոնական հանդիպումների ժամանակ։ Սա մեծ ձեռքբերում է, և սա պետք է գնահատել։ Այն քաղաքական գործընթացները, որ տեղի են ունենում Հայաստանում, այն քաղաքական գիծը, որ ունի այսօրվա կառավարությունը, վստահություն են ներշնչում մեր գործընկերների մոտ։ Եվ դա է պատճառը, որ մենք ընդլայնում ենք մեր համագործակցությունները, շարունակելու ենք այս գործընթացները, և այս այցն էլ պետք է այս տրամաբանության մեջ գնահատել»,- նշել է ՀՀ նախագահը։ 

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը պետական այցով Հունաստան էր այցելել փետրվարի 17-ին։ Այցի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպել է Հունաստանի նախագահի և խորհրդարանի ղեկավարի հետ։ Նախագահը հանդիպել է նաև հույն գործարարների հետ։ 

Հայերեն العربية English فارسی Français Русский 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն