Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է ցմահ ազատազրկման

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի դատարանը նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին դատապարտել է ցմահ ազատազրկման երկրում 2024 թվականին ռազմական դրություն հայտարարելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Ավելի վաղ նա մեղավոր է ճանաչել 2024 թ. դեկտեմբերին երկրում արտակարգ ռազմական դրություն հայտարարելու հետ կապված խռովությունը ղեկավարելու համար:

Յուն Սոկ Յոլը մեղադրվել է նախկին պաշտպանության նախարարի և այլ անձանց հետ դավադրության մեջ՝ պատերազմի կամ երկրում համարժեք արտակարգ դրության բացակայության դեպքում անօրինական կերպով ռազմական դրություն հայտարարելու և Սահմանադրությունը խաթարելու նպատակով անկարգություններ հրահրելու համար։

«Խռովությունը ղեկավարելու համար Յուն Սոկ Յոլի նկատմամբ մեղադրանքը ճանաչվել է հիմնավորված», - որոշել է դատարանը։

2024 թ. դեկտեմբերի 3-ին Յուն Սոկ Յոլը երկրում ռազմական դրություն էր հայտարարել՝ մոբիլիզացնելով զորքերը և ոստիկանությունը։ Նրանք շրջապատել էին երկրի Ազգային ժողովի շենքը և օրենսդիրներին արգելել էին ներս մտնել։ Հետաքննության տվյալներով՝ Յուն Սոկ Յոլը կարգադրել է ձերբակալել Ազգային ժողովի խոսնակին և իշխող ու հիմնական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներին։

Պատգամավորները քաղաքացիական բողոք բարձրացրեցին, ճեղքեցին շրջափակումը և հավաքվեցին արտակարգ լիագումար նիստի, որի ընթացքում ռազմական դրությունը չեղարկելու օգտին քվեարկեցին դրա սահմանումից ընդամենը մի քանի ժամ անց։

Ի պատասխան՝ նախագահը համաձայնեց դրա չեղարկմանը, որից հետո խորհրդարանը քվեարկեց նրա իմփիչմենթի օգտին։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն