Flyone Armenia-ն միայն մեկ օր մատչելի ավիատոմսեր է առաջարկում դեպի Վիեննա, Ամստերդամ, Ալիկանտե և Բաթումի
1 րոպեի ընթերցում

Միայն 2026թ. փետրվարի 19-ին Flyone Armenia ավիաընկերությունն առաջարկում է ավիատոմսեր դեպի Վիեննա, Ամստերդամ, Ալիկանտե եւ Բաթումի՝ սկսած 24,99 եվրոյին համարժեք ՀՀ դրամից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ գնիջեցումը վերաբերում է միայն վերոնշյալ ուղղություններին։ Ճանապարհորդության ժամկետը՝ 2026 թվականի ապրիլի 1-ից հոկտեմբերի 24-ը` տեղերի առկայության դեպքում: