Սպորտ

Տիգրան Բարսեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի ազգային թիմում

1 րոպեի ընթերցում

Տիգրան Բարսեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի ազգային թիմում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բասեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Տիգրան Բարսեղյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը տարածել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

«Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ որոշել եմ ավարտել իմ կարիերան Հայաստանի ազգային հավաքականում։Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է եղել տարիներ շարունակ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրելը և մեր երկրի գույները պաշտպանելը։Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ազգային հավաքականում ինձ մարզած բոլոր մարզիչներին, թիմակիցներիս, հավաքականի բժշկական և ադմինիստրատիվ անձնակազմին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բոլոր աշխատակիցներին և, իհարկե, մեր հավատարիմ երկրպագուներին, ովքեր միշտ եղել են մեր կողքին՝ թե՛ հաղթանակների, թե՛ պարտությունների ժամանակ։Ես շարունակելու եմ աջակցել հավաքականին արդեն նոր՝ երկրպագուի կարգավիճակով։ Մաղթում եմ մեր ազգային հավաքականին հաղթանակներ և մեծ ձեռքբերումներ»,- ասված է հայտարարության մեջ:

Տիգրան Բարսեղյանն իր նորամուտը ազգային թիմում  տոնել է 2016 թվականին: Նա հավաքականում անցկացրել է 64 խաղ` դառնալով 9 գոլի հեղինակ:  

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում