Տուրիզմ

ՀՀ դեսպանն ու Ուզբեկստանի զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահը քննարկել են ոլորտային համագործակցության խթանման քայլեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանն ու Ուզբեկստանի զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահը քննարկել են ոլորտային համագործակցության խթանման քայլեր

Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Քոչարյանը հանդիպել է երկրի Զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահ Սանջար Տադջիևի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ուզբեկստանում ՀՀ դեսպանությունից՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։

Նշվում է, որ Տաշքենդում տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են Հայաստանում և Ուզբեկստանում զբոսաշրջության զարգացման ծրագրերը և առկա կարողությունները:  

Դեսպանության փոխանցմամբ՝ զրուցակիցները նաև կարևորել են երկու երկրների միջև զբոսաշրջության խթանումը՝ այդ առումով ներկայացնելով որոշ գործնական առաջարկություններ:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում