Հայաստան

Դատարանը փոխել է կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը

1 րոպեի ընթերցում

Դատարանը փոխել է կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբոր որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինել է այլընտրանքային խափանման միջոցներով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է փաստաբան Արա Զոհրաբյանը՝ մանրամասնելով, որ դատարանի կողմից այլընտրանքային խափանման միջոցներ են սահմանվել  տնային կալանքը, 1 միլիոն դրամ գրավը և բացակայելու արգելքը:

Գևորգ և Համբարձում Ներսիսյանները ձերբակալվել էին անցած տարվա նոյեմբերի 3-ին։ ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):

 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում