Թարիք Ռահմանը ստանձնել է Բանգլադեշի վարչապետի պաշտոնը

3 րոպեի ընթերցում

Խորհրդարանական ընտրություններում հաղթած Բանգլադեշի ազգայնական կուսակցության (ԲԱԿ) առաջնորդ Թարիք Ռահմանը ստանձնել է երկրի վարչապետի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Դաքքայում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Ռահմանը դարձել է Բանգլադեշի առաջին տղամարդ վարչապետը վերջին 36 տարվա ընթացքում: Նախկինում այդ պաշտոնը զբաղեցրել է նրա մայրը՝ Խալեդա Զիյան, ապա՝ նախկին վարչապետ Շեյխ Հասինան, որը լքել է հանրապետությունը 2024 թ. օգոստոսին զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին հրաժարականից հետո:

60-ամյա Ռահմանը 2008 թվականից ապրում էր Լոնդոնում: Նա  Բանգլադեշից մեկնել էր ընտրություններում Շեյխ Հասինայի «Ավամի լիգ» կուսակցության հաղթանակից հետո՝ մեկնումը պատճառաբանելով անվտանգության նկատառումներով: Հասինայի կառավարման շրջանում Ռահմանը դատապարտվել է կոռուպցիայի, կաշառակերության, փողերի լվացման, հարստության ապօրինի յուրացման և նռնակների կիրառմամբ հարձակման համար:

ԲԱԿ-ի անդամները կարծում են, որ իրենց ներկայիս առաջնորդի դեմ բոլոր մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն: 2024 թվականին դատարանն արդարացրել է Ռահմանին։ Նա Բանգլադեշ է վերադարձել 2025 թ. դեկտեմբերի 25-ին, իսկ 2026 թ. հունվարի 9-ին դարձել Ազգայնական կուսակցության նախագահ։

Հանրապետությունում նրան սպասում էին բազմաթիվ կողմնակիցներ։ Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում Ռահմանը նվաճել է ընտրազանգվածի մեծ մասի վստահությունը՝ խոստանալով անվտանգություն, հարստության արդարացի բաշխում և պայքար կոռուպցիայի դեմ։

Բանգլադեշում 13-րդ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 12-ին՝ 2024 թ. օգոստոսին վարչապետ Շեյխ Հասինայի և նրա «Ավամի լիգ» կուսակցության հրաժարականից 18 ամիս անց: Մեկուկես տարի երկիրը ղեկավարել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Մուհամմադ Յունուսի գլխավորած ժամանակավոր կառավարությունը։

Բանգլադեշի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ԲԱԿ-ը և նրա կողմնակիցները խորհրդարանում ստացել են 299 տեղերից 212-ը։ Հիմնական ընդդիմադիր ուժը կդառնա ​​«Ջամաաթ ի Իսլամի Բանգլադեշ» իսլամիստական կուսակցությունը, որը կոալիցիայի գծով գործընկերների հետ ունի 77 տեղ:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն