Հայաստան

Հրապարակվել է ՀՀ ԱԺ ընտրություններում ընտրելու իրավունք ունեցողների նախնական թիվը

1 րոպեի ընթերցում

Հրապարակվել է ՀՀ ԱԺ ընտրություններում ընտրելու իրավունք ունեցողների նախնական թիվը

Ազգային ժողովի 2026 թվականի ընտրություններում ընտրելու իրավունք ունի 2 մլն 489 հազար 31 անձ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թիվը հրապարակված է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղարկված գրությունում:

Ըստ հրապարակված նախնական տվյալների՝ Երևանում ընտրելու իրավունք ունի 843 հազար 278 անձ, մարզերում՝ 1 մլն 645 հազար 753 ընտրող:

Ազգային ժողովի 2026 թվականի ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում