Աշխարհ

Իսրայելում ծայրահեղ ուղղափառ հրեաների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Իսրայելում ծայրահեղ ուղղափառ հրեաների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել

Իսրայելի Բնեի Բրակ քաղաքում ծայրահեղ ուղղափառ հրեաները փետրվարի 15-ին ցույցի են դուրս եկել՝ բողոքելով համայնքի անդամների զորակոչման դեմ: Իրավապահների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Ցույցը վերաճել է ոստիկանության հետ բախումների, երբ ակցիայի մասնակիցները հարձակվել են երկու կին զինծառայողի վրա: 3 իրավապահ տուժել է, ոստիկանական մեքենաներ են վնասվել: 23 մարդ ձերբակալվել է:

Իսրայելում զինվորական ծառայությունը պարտադիր է օրենքով, սակայն ծայրահեղ ուղղափառ հրեաները հիմնականում ազատված են ծառայությունից. նրանք պահանջում են, որ դա ամրագրվի օրենքով: Իսկ վարչապետ Բենիամին Նեթանյահուի կոալիցիոն գործընկերները պահանջում են, որ ծայրահեղ ուղղափառ հրեաները ևս պարտադիր զինծառայություն անցնեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում