Ջրային կոմիտեում մեկնարկել է ջրօգտագործողների 15 ընկերութան 2026 թվականի բյուջեի քննարկումը
1 րոպեի ընթերցում

Ջրային կոմիտեում մեկնարկել են ջրօգտագործողների 15 ընկերությունների (ՋՕԸ) 2026 թվականի բյուջեների քննարկումները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոմիտեից տեղեկացնում են, որ քննարկումներն իրականացվում են՝ հիմք ընդունելով նախորդ երեք տարիների փաստացի ֆինանսատնտեսական ցուցանիշները։
Բյուջեների քննարկմանը զուգահեռ՝ մանրամասն անդրադարձ է կատարվել մի շարք ՋՕԸ-ներում առկա հիմնական խնդիրներին, գնահատվել են դրանց առաջացման պատճառները և հնարավոր լուծման ուղիները։
Քննարկումների արդյունքում ՋՕԸ-ների ներկայացրած բյուջեները վերանայվել և շտկվել են։