Հայաստան

Դեսպան Բալայանը ԵՄ հանձնաժողովում քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը և առաջիկա գագաթնաժողովները

1 րոպեի ընթերցում

Դեսպան Բալայանը ԵՄ հանձնաժողովում քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը և առաջիկա գագաթնաժողովները

Բելգիայում Հայաստանի դեսպան և Եվրոպական Միությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի դիվանագիտական հարցերով գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող գործընկերությանը, ինչպես նաև բարձրաստիճան փոխայցելություններին առնչվող հարցեր։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև մայիսին Երևանում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովների կազմակերպչական ու բովանդակային հարցերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումներին և խաղաղության օրակարգի շրջանակում բացվող նոր հնարավորություններին։

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում