Աշխարհ

Լեհաստանը և Իտալիան հայտարարել են, որ չեն միանա Թրամփի «Խաղաղության խորհրդին»

2 րոպեի ընթերցում

Լեհաստանը և Իտալիան հայտարարել են, որ չեն միանա Թրամփի «Խաղաղության խորհրդին»

Լեհաստանն ու Իտալիան չեն միանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդին»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը՝ այս մասին հայտարարել են Վարշավան և Հռոմը:

«Հաշվի առնելով խորհրդի ձևի վերաբերյալ որոշակի ազգային կասկածներ՝ Լեհաստանը չի միանա «Խաղաղության խորհրդի» աշխատանքներին, բայց մենք կուսումնասիրենք այն»,-հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կառավարության նիստում։

Նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ Լեհաստանի հարաբերությունները եղել են և կմնան Լեհաստանի առաջնահերթությունը, ուստի եթե հանգամանքները փոխվեն, ինչը հնարավորություն կտա միանալ խորհրդի աշխատանքներին, իրենք չեն բացառում որևէ սցենար:

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին նույնպես հայտարարել է, որ Իտալիան չի միանա:

ԱՄՆ նախագահը Խաղաղության խորհրդի ստեղծման մասին հայտարարել էր հունվարի 16-ին։ Ամերիկացի առաջնորդը հրավիրել էր Եվրոպական հանձնաժողովի նախագահին և ավելի քան 50 երկրների ներկայացուցիչների՝ մասնակցելու դրա աշխատանքներին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ ձևավորված «Խաղաղության խորհրդի» կազմում այժմ ընդգրկված է 27 անդամ, որոնց թվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

 

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում