Երևան

ԱՄՆ փոխնախագահի այցով պայմանավորված Մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում փետրվարի 9-ին գնացքները մի քանի ժամ կանգառ չեն կատարի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ փոխնախագահի այցով պայմանավորված Մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում փետրվարի 9-ին գնացքները մի քանի ժամ կանգառ չեն կատարի

Երևանում մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում փետրվարի 9-ին ժամը 17։00-21։00-ն գնացքները կանգառ չեն կատարի։

«Մայրաքաղաքում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ փետրվարի 9-ին ժամը 17։00-21։00-ն Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքները կանգառ չեն կատարի։ Հայցում ենք մեր ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում