Տուրիզմ

Առաջիկայում նախատեսվում է համաշխարհային աստղի այց Հայաստան, Գևորգ Պապոյանը հրաժարվեց անուն նշելուց

1 րոպեի ընթերցում

Առաջիկայում նախատեսվում է համաշխարհային աստղի այց Հայաստան, Գևորգ Պապոյանը հրաժարվեց անուն նշելուց

Հայաստանի կառավարությունը պլանավորում է այսուհետ տարեկան մինչև 2 կամ ավելի համաշխարհային աստղերի հրավիրել Հայաստան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Մենք պլանավորում ենք տարեկան մինչև 2 կամ նույնիսկ ավելի համաշխարհային աստղերի հրավիրել Հայաստան, որը զբոսաշրջության զարգացման տրամաբանության մեջ է։ Օրինակ, մեր հարևան Վրաստանը նման միջոցառումներով շատ լավ զարգացրել է իր զբոսաշրջության ոլորտը։ Բայց դա չպետք է լինի, օրինակ, 5 տարին մեկ անգամ, երկիրը պետք է այդ քարտեզի վրա լինի»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ զբոսաշրջիկները սովորաբար հետևում են իրենց սիրելի աստղերին և եթե չեն հասցրել ներկա լինել պայմանական նրա Աթենքի համերգին, կկարողանան ներկա լինել. օրինակ, ավելի ուշ կայանալիք երևանյան համերգին։

Գևորգ Պապոյանը նաև հայտնել է, որ արդեն առաջիկայում նախատեսվում է համաշխարհային աստղի այց Հայաստան, սակայն հրաժարվել է անուն նշելուց։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում