ՀՀ ՊՆ-ն կներկայացնի սահմանին վերջին երեք տարիներին կատարված աշխատանքները
1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 10–ին ժամը 19:00-ին կներկայացնի նախորդ 3 տարիների ընթացքում կատարված ամրաշինական ու ինժեներական հսկայածավալ աշխատանքների մի մասը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սոցիալական ցանցերի իր էջերում այս մասին տեղեկացրել է ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Այժմ հասունացել է ժամանակը, երբ պիտի ձեզ ներկայացնենք վերջին երեք տարիներին կատարված աշխատանքները սահմանին, մասնավորապես ներկայացնելու ենք ամրաշինական աշխատանքները, այսպես կոչված՝ ամրացված շրջանները, որը նախկինում ցուցադրվել է մեր հայրենակիցներից ինչ-որ շահագրգիռ կողմերի, ովքեր ցանկություն են հայտնել դրանք տեսնելու։ Բայց հիմա որոշում ենք ընդունել այն ներկայացնել հանրության դատին»,- սոցիալական էջերում հրապարակված տեսաուղերձում հայտնել է նախարարը՝ ընդգծելով, որ բաղկացած կլինի երկու առանձին հոլովակներից
Հոլովակի երկրորդ հատվածը հանրության դատին կհանձնվի չորեքշաբթի օրը։