Գևորգ Պապոյանը զբոսաշրջության ոլորտի գործարարների հետ քննարկել է զարգացման ռազմավարական ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում հանդիպել է զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող 30-ից ավելի գործարարներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026 - 2030 թվականների ռազմավարական ծրագիրը, որը ուղենիշային փաստաթուղթ է առաջիկա 5 տարիների զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության մշակման և իրականացման համար։

Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականությունը միտված է ստեղծել կայուն և բարձրարժեք զբոսաշրջային ոլորտ, որը կնպաստի բնակչության կենսամակարդակի բարելավմանը, ինչպես նաև կդիրքավորի Հայաստանը համաշխարհային շուկայում որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ, կայուն, պատասխանատու և համընդհանուր հասանելի երկիր։

Ռազմավարության մեջ ամրագրված գերակայություններից է Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացումը և միջազգային զբոսաշրջիկների տարեկան ծախսը 3.8 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելը՝ շուրջ երկու անգամ բարձրացնելով 2024 թվականի արդյունքը։

Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին։

Հանդիպմանը ներկա են եղել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և համայնքների ղեկավարները։

Հայերեն English Русский

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը