Տնտեսություն

3.4 մլրդ դրամի ներդրում, նոր աշխատատեղեր. ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է կաթնամթերքի գործարան

2 րոպեի ընթերցում

3.4 մլրդ դրամի ներդրում, նոր աշխատատեղեր. ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է կաթնամթերքի գործարան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Տավուշի մարզում այցելել է «Դիլի» կաթնամթերքի գործարան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից։

Ընկերությունը նախատեսում է ստեղծել խոշոր անասնաբուծական համալիր, որը նախատեսված կլինի 600 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համար։ Պետության կողմից իրականացվող տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում ընկերությունն արդեն իսկ ձեռք է բերել 231 գլուխ հոլշտին ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանի։

Պետական մեկ այլ ծրագրի շրջանակներում ընկերության կողմից նախատեսվում է անասնաբուծության ոլորտում իրականացնել 3․4 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում։

««Դիլի» ընկերությունն օգտվել է պետական օժանդակության այլ ծրագրերից ևս, մասնավորապես՝ «ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության» ծրագրով ձեռք է բերել 81,9 մլն դրամի 9 միավոր սարքավորում, որի դիմաց տրամադրված սուբսիդավորման գումարը 2025 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 31,6 մլն դրամ։ «ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության» ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 8 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում 3 միավոր տրակտոր։ Լիզինգի գումարը կազմել է շուրջ 50 մլն դրամ»,-ասված է հաղորդագրությունում։

Ընկերությունն ունի մոտ 70 աշխատակից, որոնց թիվը նախատեսվում է կրկնապատկել։ Արտադրամասերը հագեցած են ժամանակակից տեխնոլոգիաներով։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի այցին մասնակցել են նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում