Միավորելով ազգերին ու սերունդներին. Միլանում մեկնարկեցին ձմեռային Օլիմպիական խաղերը

3 րոպեի ընթերցում

 Ձմեռային Օլիմպիական խաղերը պաշտոնապես մեկնարկեցին Միլանում, որտեղ կայացավ 25-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացման արարողության հիմնական մասը կայացավ Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում, իսկ արարողության փոքրիկ հատվածը եղավ նար Կորտինայում: Արարողությունը լի էր պարային շոու ներկայացմամբ, որի ընթացքում ներկայացվեցին Իտալիայի պատմության ամենակարկառուն դեմքերը, ինչպես նաև երաժշտական համարով հանդես եկան իտալացի հայտնի երգիչ Անդրեա Բոչելին ու համաշխարհայի փոփ կատարող Մրայա Քերին:

Մարզիկների շքերթին մասնակցեց նաև հայկական պատվիրակությունը, որտեղ Հայաստանի դրոշակակիրներն էին գեղասագորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը։

 Ներկաներին ողջունեցին ու Օլիմպիական խաղերի պաշտոնապես բացեցին ձմեռային այս խաղերի կազմկոմիտեի ղեկավար Ջիովանի Մալագոն ու ՄՕԿ-ի նախագահ Քիրսթի Քովենթրին:

 «Սա ձեր պահն է, ու ես հրաշալի հասկանում եմ, թե ինչպես եք դուք զգում ձեզ հիմա: Հպարտ եղեք ձեզնով, թե որքան հեռու եք հասել ու վայելեք ամեն վայրկյանը: Դուք հասնելու եք ձեր օլիմպիական երազանքներին ու աշխարհին ցույց կտաք՝ ինչպես: Դուք մեզ հիշեցնում եք, որ կարող ենք լինել բարի, խիզախ»,-ողջունելով մարզիկներին` ընդգծեց ՄՕԿ-ի նախագահ Քիրսթի Քովենթրին:

Օլիմպիական խաղերի կրակը վառեցին լեռնադահուկորդներ Սոֆիա Գոգիան, Ալբերտո Տոմբան, Դեբորա Կոմպանոնիին:

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ կմտնեն դահուկավազորդները: Փետրվարի 7-ին դահուկորդ Կատյա Գալստյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), փետրվարի 12-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում: Փետրվարի 8-ին Միքայել Միքայելյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), իսկ փետրվարի 13-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում: Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին: Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա փետրվարի 15-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին:

Հայերեն

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը