ԱԺ հերթական ընտրությունները կանցկացվեն հունիսի 7-ին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկության օրը նշանակելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագիրը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
Հրամանագրի համաձայն՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակվել են 2026 թվականի հունիսի 7-ին: