Էդուարդ Հակոբյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման նախագիծը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, Էդուարդ Հակոբյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև ավանդաբար ձևավորված բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև միջսահմանային առևտրային հոսքերի դյուրացմանն ուղղված երկկողմ համագործակցության հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել երկու երկրների մաքսային ծառայությունների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման համար անհրաժեշտ և ձեռնարկվող քայլերին։ Քննարկվել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման նախագիծը՝ որպես օրինապահ տնտեսվարողների համար արտաքին տնտեսական գործունեության առավել բարենպաստ պայմանների ստեղծման հայեցակարգ, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորների փոխադարձ ճանաչման նպատակահարմարությունն ու նշված ծրագրի իրականացմանը միտված քայլերը։

ՊԵԿ նախագահը նշել է, որ իրականացված բարեփոխումների արդյունքում ներկայում հասել են բեռնատարների օրական միջին թողունակության էականորեն բարձր ցուցանիշների, ինչպես նաև փոխադարձ պայմանավորվածությունների արդյունքում զգալի աճ է գրանցվել ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառության ծավալներում։ Ընթացող բարեփոխումների շրջանակում նախատեսվում է նաև առաջիկա տարվա ընթացքում սահմանն ամբողջությամբ վերազինել նոր սարքավորումներով։

Դեսպան Խալիլ Շիրղոլամին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել Հայաստանի հետ Իրանի արդյունավետ տնտեսական համագործակցության կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ ջանքերը՝ ապահովելու ընթացիկ բարեփոխումների շարունակականությունն ու խթանելու օրակարգային հարցերի շուրջ երկկողմ համագործակցության զարգացումը։

Հայերեն English فارسی Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից