Տնտեսություն

Հայաստանը բանակցում է Ադրբեջանի տարածքով ևս երկու ապրանքի փոխադրման շուրջ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը բանակցում է Ադրբեջանի տարածքով ևս երկու ապրանքի փոխադրման շուրջ

Հայաստանն ու Ադրբեջանը քննարկում, բանակցում են Ադրբեջանի տարածքով Հայաստան ևս երկու ապրանքի փոխադրման հնարավորության շուրջ:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Հիմա երկու ապրանք կա, որ քննարկում ենք, բանակցում ենք Ադրբեջանի հետ, որ դրա ներմուծման հնարավորությունն էլ բացվի»,-ասաց նախարարը:

Խոսքը տարանցիկ, այսինքն՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան փոխադրման մասին է : Նախարարը այլ մանրամասներ չհայտնեց:

2025 թվականի նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով Հայաստան էր հասել ռուսական ցորենի խմբաքանակ։ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան էր տեղափոխվել շուրջ 1000 տոննա ցորեն։ Նոյեմբերի 8-ին արդեն Ադրբեջանի տարածքով Հայաստան էր հասել ղազախական ցորենի խմբաքանակը՝ կրկին 1000 տոննա։ 

 Գևորգ Պապոյանը հունվարի վերջին հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման մասին։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում